National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
05.05.2016
Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների բյուջետային եւ ֆինանսական հարցերի հանձնաժողովների պատգամավորների տարածաշրջանային 2-րդ հանդիպումը
1 / 1

Մայիսի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների բյուջետային եւ ֆինանսական հարցերի հանձնաժողովների տարածաշրջանային 2-րդ հանդիպումը: Նշենք, որ հանդիպումը կազմակերպել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցությունը (GIZ):

Հանդիպմանը մասնակցում էին Վրաստանի խորհրդարանի բյուջետային եւ ֆինանսական հարցերի հանձնաժողովի նախագահ Թամազ Մեչիաուրին, փոխնախագահ Նոդար Էբանոիձեն, հանձնաժողովի անդամ Պաատա Բարատաշվիլին եւ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, հանձնաժողովի անդամներ Խոսրով Հարությունյանը, Լեռնիկ Ալեքսանյանը, Սամվել Նիկոյանը, Սուքիաս Ավետիսյանը: Միջոցառմանը ներկա էին նաեւ ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում ծրագրի Հայաստանի եւ Վրաստանի թիմերի ներկայացուցիչներ Հովհաննես Մարգարյանցը եւ Ինգա Սինջիկաշվիլին:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, արդյունավետ գնահատելով երկու հանձնաժողովների համատեղ աշխատանքը, նշել է այն երեք ուղղությունները, որոնց շուրջ հանձնաժողովականներն այնուհետեւ ծավալել են քննարկումը: Դրանք են՝ բյուջետային գրասենյակների աշխատանքը, որը, ըստ Գագիկ Մինասյանի, Վրաստանում այսօր մեծ հաջողությամբ գործում է, Հայաստանի խորհրդարանում մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված գործընթացը եւ երրորդ՝ արտաքին աուդիտի կատարելագործման վերաբերյալ հարցը:

Խոսելով աուդիտորական պալատի մասին նոր օրենքի ընդունումից՝ Գագիկ Մինասյանը նշել է, որ ուսումնասիրվել է միջազգային լավագույն փորձը, հատկապես գերմանականը եւ էստոնականը: Հանձնաժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ մինչեւ այս տարվա ավարտը խորհրդարանը կընդունի նոր օրենք: Գագիկ Մինասյանը նաեւ խոսել է առաջիկա ծրագրերից՝ նշելով, որ շարունակվելու է ՀՀ ԱԺ մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումը ԾԲ ոլորտում, բյուջետային ծրագրերի ԿՀՑ-ների բարելավումը, ինչպես նաեւ հանրային ֆինանսների կառավարման համակարգում խորհրդարանի գործառույթների միջազգային լավագույն փորձի ուսումնասիրումը եւ կիրառումը մեր երկրում:

Հայ խորհրդարանականները նշել են, որ Հայաստանի եւ Վրաստանի միջխորհրդարանական կապերը շարունակական զարգացում են ապրում: Երկուստեք քաղաքական եւ մասնագիտական կարողությունները զարգացնելու տեսանկյունից հայկական կողմն օգտակար է համարել երկկողմ շփումների ակտիվացումը:

Վրացի խորհրդարանականները եւս կարեւորել են երկկողմ համագործակցությունը. խոսելով ծրագրային բյուջետավորման գործընթացից՝ նշվել է, որ Վրաստանն այդ գործընթացն սկսել է 2012 թվականին եւ մինչ օրս բարելավում է այն: Կարեւորվել են այն բարեփոխումները, որոնք նպաստելու են Հայաստանի խորհրդարանի բյուջետային վերահսկողության գործառույթի հզորացմանը:

Հայ եւ վրացի խորհրդարանականները մտքեր են փոխանակել քննարկված հարցերի շուրջ, ներկայացրել են իրենց մոտեցումները եւ առաջարկները: Հանձնաժողովների անդամներն անհրաժեշտ են համարել երկու խորհրդարանների Բյուջետային գրասենյակների միջեւ հանդիպումները եւ փորձի փոխանակումը: Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հաջորդ հանդիպմանը կմասնակցեն նաեւ Բյուջետային գրասենյակների ներկայացուցիչները:

Խորհրդարանականները կարեւորել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում ծրագրի իրականացումը եւ այն համարել օգտակար:

GIZ-ի ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանցը տեղեկացրել է, որ համագործակցությունն առաջիկայում նախատեսվում է ընդլայնել: Նա նշել է, որ երկու խորհրդարանների բյուջետային հանձնաժողովների համագործակցության շրջանակում առաջիկայում տեղի է ունենալու Գերմանիայի խորհրդարանի պատվիրակության այցը Վրաստան եւ Հայաստան:


29.04.2024
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ի...

29.04.2024
Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մ...

29.04.2024
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...

29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am